Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև կատարած այցի ընթացքում հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Մոլդովային և Ուկրաինային Եվրամիության կառույցներում ինտեգրելու հարցում:

Հանրապետական սենատոր ՄըքՔեյնը, ով ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու է, նաև հայտարարել է, թե Վրաստանին հարկավոր է արագացված կարգով ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ տալ:

Մերձդնեստրի խորհրդարանը չորեքշաբթի օրը ընդունել է ուղերձ, որում Ռուսաստանի նախագահին, Պետդումային և Դաշնության խորհրդին խնդրում է ճանաչել Մերձդնեստրի անկախությունը: Ռուսաստանն այստեղ շուրջ 1400 զինծառայող ունի:

Նախօրեին՝ Վիլնյուսում, ՄըքՔեյնը հայտարարել էր, թե Արևմուտքի արձագանքը Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին «գրեթե ծիծաղելի» է: Հանրապետական սենատորը հավելել է, թե պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել՝ Կրեմլին կարգի հրավիրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG