Մատչելիության հղումներ

Երևանի կենդանաբանական այգին յագուար է ձեռք բերել


Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Երևանի կենդանաբանական այգին ձեռք 1 բերել նոր բնակիչ` 3 տարեկան արու յագուար:

Յագուարն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միավորում) կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ:

Կենդանաբանական այգու պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, յագուարի` Վրաստանից Հայաստան տեղափոխումն իրականացվել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG