Մատչելիության հղումներ

Զորավարժությունները Նախիջևանում ավարտվեցին


Ադրբեջանի բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ավարտին է մոտեցել Նախիջևանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը, այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի, զորավարժություններին մասնակցել է Առանձին համազորային բանակի անձնակազմը՝ շուրջ 20 հազար զինծառայող, շուրջ 400 միավոր զրահատեխնիկա, ավիացիա, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային զորքեր և հրետանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատներ:

Երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բարձր է գնահատել ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը դաշտային պայմաններում և գոհունակություն հայտնել զորավարժությունների արդյունքների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG