Մատչելիության հղումներ

Զենք-զինամթերք՝ երևանյան հյուրանոցի մոտ


Երեկ ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Ադոնցի փողոցում գտնվող հյուրանոցի մոտ:

Ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ME Magnum» տիպի 9 միլիմետր տրամաչափի գազային թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» նռնակին նմանվող մեկ նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ-5» նռնակին նմանվող մեկ նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7․62 միլիմետր տրամաչափի 7 փամփուշտով, ինքնաձիգի 7․62 միլիմետր տրամաչափի 85 փամփուշտ, ինքնաձիգի 5․45 միլիմետր տրամաչափի 96 փամփուշտ, «Նագան» տիպի ատրճանակի 7․62 միլիմետր տրամաչափի փամփուշտին նմանվող 14 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ` կրակված հրապատիճով, և 8 միլիմետր տրամաչափի գազային ատրճանակի փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG