Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, թե անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:

Կազմակերպության Գերագույն ժողովից առաջ ՀՅԴ Գերագույն մարմինը հիշեցնում է, որ Դաշնակցությունը ձևակերպել է քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթ և վստահություն հայտնում, որ դրանց «քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից և մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի»:

ՀՅԴ Գերագույն մարմինը նաև հայտարարում է, որ այս հանգրվանում որդեգրում է հետևյալ մոտեցումները. - «1.- Մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը: 2.- Հետևել իշխանության և կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձևաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով: 3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները՝ «հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG