Մատչելիության հղումներ

Հորդանանի օդուժը Սիրիայից ժամանող մեքենաներ է ոչնչացրել


Հորդանան - Սիրիա սահմանին ոչնչացված ավտոմեքենաներից մեկը, 16-ը ապրիլի, 2014թ․

Հորդանան - Սիրիա սահմանին ոչնչացված ավտոմեքենաներից մեկը, 16-ը ապրիլի, 2014թ․

Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց օդուժը Սիրիայի հետ սահմանին մի քանի ավտոմեքենա է ոչնչացրել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի անվտանգության մարմիններից անանուն աղբյուրը ասել է, որ այդ մեքենաներով փորձում էին երկիր մուտք գործել, ամենայն հավանականությամբ, սիրիացի զինյալ ապստամբներ:

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, հայտնել է, որ ոչնչացված մեքենաները Սիրիայի կառավարական բանակին չէին պատկանում:

Սիրիական պատերազմի հետևանքով Հորդանանում գրանցվել է մոտ 600 հազար սիրիացի փախստական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG