Մատչելիության հղումներ

"ВКонтакте"-ի հիմնադիրը հրապարակեց իր բաժնեմասի վաճառքի պատճառը


"ВКонтакте"-ի հիմնադիր Պավել Դուրովի էջը սոցիալական ցանցում, արխիվ
"ВКонтакте"-ի հիմնադիր Պավել Դուրովի էջը սոցիալական ցանցում, արխիվ

Ռուսաստանում ամենահեղինակավոր "ВКонтакте" սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ստիպված է եղել վաճառել ընկերությունում իր 12-տոկոսանոց բաժնեմասը այն բանից հետո, երբ հրաժարվել է ռուսական Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել ուկրաինացի ընդդիմադիր ակտիվիստների անձնական տվյալները:

Դուրովն իր էջում գրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները դեկտեմբերին պահանջել էին տեղեկություններ Եվրոմայդանի կազմակերպիչների վերաբերյալ:

Այս տարվա հունվարին Դուրովը "ВКонтакте"-ի իր բաժնեմասը վաճառել է Կրեմլի հովանավորությունը վայելող մագնատ Ալիշեր Ուսմանովի գործընկեր Իվան Տավրինին, որը նաև «Մեգաֆոն» ընկերության գլխավոր տնօրենն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG