Մատչելիության հղումներ

Ժնևում հանդիպում են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ժամանում է Ժնև, 16-ը ապրիլի, 2014թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ժամանում է Ժնև, 16-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինական ճգնաժամի հարցով բանակցելու համար այսօր Ժնևում հավաքվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները:

Ժամանելով Ժնև՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցյան հայտարարել է, թե պահանջելու է, որ Մոսկվան դադարի աջակցել ահաբեկչական գործողություններին իր երկրում և հետ քաշի զորքը ռուս - ուկրաինական սահմանից:

Դեշիցյան նաև ասել է, որ Կիևը պատրաստ է խոսել Մոսկվայի հետ, ընդգծելով, որ Ռուսաստանը չունի ոչ մի իրավունք թելադրելու Ուկրաինային՝ ինչպես կառավարել երկիրը:

Ժնևի հանդիպմանը մասնակցելու են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG