Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչին


ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգեր, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգեր, արխիվ

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի՝ հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերը երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ-ի Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ - շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի գործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ու Անգելո Գնեյդինգերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Անգելո Գնեյդինգերը վերահաստատել է ԵԱՀԿ-ի շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG