Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի դեսպանի խոսքերը հարուցել են Նախախորհրդարանի դժգոհությունը


Նախախորհրդարանը տարակուսանք ու վրդովմունք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի` օրերս արտահայտած այն մտքի վերաբերյալ, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին Ռուսաստանի «մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն:

«Պարոն դեսպանը և նրա ղեկավարությունը պետք է հստակ իմանան, որ Հայաստանը տեր ունի և այդ տերը հայ ժողովուրդն է ու Հայաստանի քաղաքացին: Եվ որ նրանք են որոշում, թե որ գաղափարներն են խորթ», - ասված է Նախախորհրդարանի՝ այսօր տարածած հայտարարության մեջ, - «Նախախորհրդարանն անհարիր ու մեր ազգային արժանապատվության համար անընդունելի է համարում որևէ դիվանագետի նման վարքագիծը և հաստատում է հայ ժողովրդի` ազատ, արդար ու ինքնիշխան պետականության հաստատման իրավունքն ու պարտականությունը»:

Նախախորհրդարանը նաև հայտարարել է, թե պատրաստ է Ռուսաստանին համարել Հայաստանի բարեկամ, սակայն այդ բարեկամությունը՝ «պետք է հիմնված լինի միմիայն ազատ ու ինքնիշխան ժողովուրդների իրավահավասարության և ազգային գերագույն շահերի փոխադարձ ճանաչման, այլ ոչ թե գաղութարար և խամաճիկ վարչախմբերի ենթակայության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG