Մատչելիության հղումներ

logo-print
Մոլդովայից անջատված Մերձդնեստրի խորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի պետդումային, ինչպես նաև ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ ճանաչել Մերձդնեստրի անկախությունը:

Մերձդնեստրի գերագույն խորհրդի ընդունած պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ անկախության ճանաչման կոչը հիմնված է 2006 թվականի սեպտեմբերին Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի արդյունքների վրա:

Վերոհիշյալ հանրաքվեի արդյունքում Մերձդնեստրի բնակչության 97 տոկոսը քվեարկել էր Մոլդովայից անջատվելու և Ռուսաստանի Դաշնությանը միանալու:

Մերձդնեստրը Մոլդովայից անջատվել է 1992 թվականին տեղի ունեցած կարճատև պատերազմից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG