Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը արևելյան սահմաններին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի ճգնաժամի, Հյուսիսարևելյան դաշինքն ուժեղացնելու է ռազմական ներկայությունը իր արևելյան սահմաններին:

Ռասմուսենը, ով նման հայտարարությամբ է հանդես եկել Բրյուսելում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո, հավելել է, որ «առաջիկա օրերին» ՆԱՏՕ-ն ծովային, օդային և հետևակային զորքեր կտեղակայի, մասնավորապես, Մերձբալթյան տարածաշրջանում, Միջերկրական ծովում և այլուր՝ ըստ անհրաժեշտության:

«Պաշտպանությունը, զսպումը և լարվածության լիցքաթափումը լիովին համապատասխանում են մեր միջազգային պարտավորություններին», - նաև ասել է Ռասմուսենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG