Մատչելիության հղումներ

Օհանյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ - ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

Օհանյանը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագիրը և Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:

Քննարկվել են նաև Հայաստանի պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ-ի շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG