Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ նախագահ․ «Պետք է լարված աշխատենք Ղարաբաղի հարցով»


Ռանկո Կրիվոկապիչ, արխիվ
Ռանկո Կրիվոկապիչ, արխիվ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գոյություն ունեն Լիսաբոնյան, Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ-ի բանաձևերը, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպություննների ընդունած փաստաթղթերը, և ԵԱՀԿ-ն այդ սկզբունքներին հետևելուն ուղղված աշխատանքներ է տանում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Ռանկո Կրիվոկապիչը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները, Կրիվոկապիչն ասել է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ միասին իրենք ձգտում են ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը՝ հակամարտության լուծման ճանապարհներ գտնելու համար:

«Ուկրաինայում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պետք է լարված աշխատենք և մոտ ապագայում որոշակի արդյունքների հասնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության [կարգավորման] հարցում», - ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը:

Կրիվոկապիչը Բաքու է ժամանել երեկ, այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG