Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիներին


Հայաստան - Եզդի կանայք, արխիվ
Հայաստան - Եզդի կանայք, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին եզդիների Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Հայ և եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաև մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, և զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում: Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, և ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG