Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


Հայաաստանի տարածքում, ապրիլի 16-ին՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 17-20-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Ապրիլի 17-20-ը անձրևի հավանականությունը փոքր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG