Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է»


Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները Սլավյանսկում ոստիկանության շենքի դիմաց կառուցված բարիկադների վրա, 15-ը ապրիլի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները Սլավյանսկում ոստիկանության շենքի դիմաց կառուցված բարիկադների վրա, 15-ը ապրիլի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։

Ռուսաստանի նախագահը նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում, այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերը ետ են գրավել Ուկրաինայի արևելքում գտնվող՝ ռուսամետ ուժերի կողմից գրավված օդանավակայանը։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կրամատորսկում գտնվող բազան ազատագրվել է, մեկ այլ հակաահաբեկչական գործողություն էլ անցկացվում է Սլովյանսկում (Սլավյանսկ)։

Սպիտակ տունը ուկրաինական իշխանությունների գործողությունները պաշտպանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG