Մատչելիության հղումներ

Ըստ Դավութօղլուի՝ Հայոց ցեղասպանության օրինագիծը չի ընդգրկվի Սենատի օրակարգում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր է հետևում, «և եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, այդ դեպքում Թուրքիան չի լռի»:

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ընդառաջ, ԱՄՆ-ի Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քըրքի կողմից շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ամբողջովին ընդունելու հենքի վրա: Անցած շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին:

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագիծ:

Եթե Միացյալ Նահանգները այդ հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջև հարաբերությունը կարող են վատթարանալ, ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Մազխար Բաղլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG