Մատչելիության հղումներ

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ


Բարաք Օբամա և Վլադիմիր Պուտին, Սանկտ Պետերբուրգ, 5-ը սեպտեմբերի, 2013թ․
Բարաք Օբամա և Վլադիմիր Պուտին, Սանկտ Պետերբուրգ, 5-ը սեպտեմբերի, 2013թ․
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անջատողականներին աջակցելու կապակցությամբ:

Ըստ Սպիտակ տան՝ Օբաման հորդորել է Պուտինին օգտագործել իր ազդեցությունը և համոզել ռուսամետ զինված խմբավորումներին լքել արևելյան Ուկրաինայում գրաված շենքերը:

Միացյալ Նահանգների նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը պետք է հետ կանչի Ուկրաինայի սահմանին տեղակայված իր զորքերը՝ թուլացնելու համար հարաբերությունների լարվածությունը: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները զարմանալի զսպվածություն են ցուցաբերում:

Կրեմլը, սակայն, հերքում է ռուսական մասնակցությունը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններում, համարելով դա ենթադրություն՝ հիմնված ոչ հուսալի տեղեկատվության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG