Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ թուրք-ամերիկյան քննարկումներ Անկարայում


Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնե

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնե

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Շահինն այսօր հանդիպել են փակ դռների հետևում` քննարկելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հինգշաբթի օրը ընդունված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևի հարցը:

«Սա շատ լավ զրույց էր»,- Շահինի հետ հանդիպման ավարտին հայտարարել է ամերիկացի դեսպանը` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:

Նա միայն նշել է, որ հայկական խնդիրներից բացի քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG