Մատչելիության հղումներ

logo-print
Սիրիայում ստեղծված իրավիճակին կիրակի օրը անդրադարձել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադը:

Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը մեջբերում է Ասադի հետևյալ խոսքերը․- «Պատերազմը հասել է շրջադարձային կետի: Սիրիական կառավարական բանակը մի շարք լուրջ հաջողություններ է արձանագրել` գրավելով ընդդիմության հսկողության տակ գտնվող ամրացված կետերից մի քանիսը: Դրանք հիմնականում գտնվում էին Լիբանանի հետ սահմանին և Հոմսի գավառում»:

Սիրիայի նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ կառավարական բանակի ստորաբաժանումները գրավել են երկրի ամենահայտնի քրիստոնեական բնակավայրերից մեկը` Լիբանանի սահմանից ոչ հեռու գտնվող Մաալուլա քաղաքը:

Իսլամիստական «Ջաբհաթ Ան Նուսրա» խմբավորումը Մաալուլան գրավել էր դեռ անցած դեկտեմբերին` պատանդ վերցնելով տեղի վանական համալիրի միանձնուհիներից մի քանիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG