Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Մակեդոնիայում անցկացված նախագահական ընտրությունները բոյկոտել են ալբանացի ընտրողները, ովքեր կազմում են Մակեդոնիայի բնակչության մոտ 25 տոկոսը։

Նրանց ընտրությունները բոյկոտելու կոչ է արել Մակեդոնիայի ալբանացիների «Ժողովրդավարություն հանուն միավորման» կուսակցությունը, քանի որ գործող պահպանողականների կուսակցությունը հրաժարվել է կատարել ալբանացիների պահանջը և ընտրություններին ներկայացնել միասնական թեկնածու։

Մակեդոնիայում նախագահի պաշտոնին է հավակնում 4 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Ջորշե Իվանովը։ Հաղթող թեկնածուի անունը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա ապրիլի 27-ին:

Այդ երկրում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային նշանակություն ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG