Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչը նորից մեղադրել է ԱՄՆ-ին


Վիկտոր Յանուկովիչի ասուլիսը Դոնի Ռոստովում, արխիվ, 28 փետրվարի, 2014թ.

Վիկտոր Յանուկովիչի ասուլիսը Դոնի Ռոստովում, արխիվ, 28 փետրվարի, 2014թ.

Մոսկվան Ուկրաինայի հարցը կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ նիստին։

Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հերթական անգամ ասուլիս է հրավիրել Դոնի Ռոստովում։ Յանուկովիչն ասել է, որ «Ուկրաինան մեկ ոտքով արդեն հայտնվել է քաղաքացիական պատերազմում»։

Յանուկովիչը հայտարարել է, որ «հակամարտության սրման համար պատասխանատվությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է կրում»։

ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Յանուկովիչի վերջին ասուլիսին մասնակցել են պաշտոնանկ արված գլխավոր դատախազ Վիկտոտ Պշոնկան և պաշտոնանկ արված ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Պշոնկայի կալվածքների աներևակայելի շքեղության մասին տեսագրությունները վրդովմունք են հարուցել միլիոնավոր ուկրաինացիների շրջանում։

Մինչդեռ, Ռուսաստանը որոշել է Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանների իրավիճակի խնդիրը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։

Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «իրավիճակն այնտեղ թևակոխել է չափազանց վտանգավոր փուլ, Կիևի ինքնահռչակ իշխանությունները մտադիր են ուժային եղանակով ճնշել ժողովրդական շարժումը, որն առաջացել է ի պատասխան Ուկրաինայի նոր ղեկավարության շովինիստական քաղաքականության»։

Մոսկվան այդ հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կմասնակցեն ռուսամետ ակտիվիստների դեմ պայքարին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG