Մատչելիության հղումներ

Մակեդոնացիներն այսօր նախագահ են ընտրում: Ընտրությունները շատերի կողմից դիտվում են իբրև կարևոր փորձություն Եվրամիության անդամության թեկնածու այս երկրի համար:

Նախագահի պաշտոնին չորս թեկնածու է հավակնում, այդ թվում գործող նախագահ Ջորշե Իվանովը, ով այդ՝ հիմնականում արարողակարգային նշանակություն ունեցող այդ պաշտոնին հավակնում է երկրորդ անգամ:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Իվանովի օգտին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30 տոկոսը, իսկ նրա հիմնական հակառակորդի՝ ընդդիմադիր թեկնածու Ստեվո Պենդարովկու օգտին՝ 16 տոկոսը: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների 50 տոկոսից ավելին, ընտրությունների երկրորդ փուլ կնշանակվի ապրիլի 27-ին, երբ նախատեսվում է նաև խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG