Մատչելիության հղումներ

Վարչապետ է առաջադրվում Հովիկ Աբրահամյանը


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեցին ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը: Նիստերից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցության նախագահը գործադիր մարմնի անդամներին ներկայացրեց վարչապետի թեկնածուին: Գործադիր մարմինը հավանության արժանացրեց, իսկ այնուհետև խորհրդի նիստում քննարկեցինք և միաձայն ընդունվեց գործադիր մարմնի հավանությունը», - նշեց Շարմազանովը, - «Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ է առաջադրվում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը»:

Երեկ իշխող Հանրապետականը, նախապես հայտարարած երկուշաբթիի փոխարեն, որոշեց մեկ օր շուտ անցկացնել գործադիրի և խորհրդի նիստերը: Այս հանդիպումներից հետո էլ հենց հայտնի կդառնա՝ ով է Հայաստանի 13-րդ վարչապետը:

Համաձայն Սահմանադրության՝ նախագահը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի ընդունումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Ապրիլի 13-ը սահմանված տասնօրյա ժամկետի վերջին օրն է, և իշխող ՀՀԿ հայտարարել է, որ երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրը նիստերի անցկացումը պայմանավորված է այդ հանգամանքով՝ չէին կարող խախտել Սահմանադրությունը։


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG