Մատչելիության հղումներ

Նամակ Բան Կի-մունին՝ Մարաղայի ջարդերի 22-րդ տարելիցի առիթով


Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հանդիպումը, արխիվ

Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հանդիպումը, արխիվ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացված ջարդերի մասին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարաղայի ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղապաշտական, ռասիզմի և այլատյացության քաղաքականության վրա, ինչը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG