Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայերը չեն կարող կողմ դառնալ Սիրիայում»


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

«Երևի լսել եք ինչ-որ հայտարարություններ, ինչ-որ առաջարկություններ՝ ջոկատներ ձևավորել, գնալ Սիրիա կռվել և այլն: Դա կլինի ամենամեծ հիմարությունը, դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը», - երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության «Սայաթ-Նովա 2» սկզբնական կազմակերպության ժողովի ժամանակ, որը Սերժ Սարգսյանին ընտրել է Հանրապետականի 15-րդ համագումարի պատվիրակ:

«Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռվի՝ գնա, մենք այսօր էլ դեռ կռիվը չենք ավարտել, թող գնա մեր 18 տարեկան զինվորների կողքը կանգնի կռվի», - ասել է նախագահը:

«Նույնիսկ Սիրիայում հայերը ուղղակի չեզոք պետք է լինեն, հայերը չեն կարող կողմ դառնալ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG