Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հայտարարում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին


«Չերնոմորսկնեֆտեգազ» ընկերության գազապահեստարանը Ղրիմում, ապրիլ, 2014թ․
«Չերնոմորսկնեֆտեգազ» ընկերության գազապահեստարանը Ղրիմում, ապրիլ, 2014թ․
Միացյալ Նահանգները սկսում է կյանքի կոչել Ռուսասատանի դեմ կիրառվող պատժամիջոցների երրորդ փուլը: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Նոր պատժամիջոցների թիրախներն են «Չերնոմորսկնեֆտեգազ» ընկերության Ղրիմի բաժանմունքը, ինչպես նաև թերակզու ղեկավարությունն ու ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ:

«Ցանկացած ներդրում, որ այսուհետ կկատարվի Ղրիմում, պատժվելու է», - ասել է Սպիտակ տան անանուն աղբյուրը Reuters լրատվական գործակալության թղթակցին:

Ամերիկյան աղբյուրները չեն բացառում, որ պատժամիջոցների հաջորդ թիրախը կարող է դառնալ «Գազպրոմ» ընկերությունը: «Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ռուսական ընկերությունը որոշի գնել «Չերնոմորսկնեֆտեգազ»-ի բաժնետոմսեր», - ընդգծել են ամերիկացի պաշտոնյաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG