Մատչելիության հղումներ

logo-print

Զինված հարձակում Դոնեցկի մարզում


Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները հավաքվել են Դոնեցկի շրջանային վարչակազմի գրավված շենքի դիմաց, Դոնեցկ, 11-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները հավաքվել են Դոնեցկի շրջանային վարչակազմի գրավված շենքի դիմաց, Դոնեցկ, 11-ը ապրիլի, 2014թ․

Անցած գիշեր մի խումբ զինված անձինք գրավել են Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող Սլավյանսկ քաղաքի ոստիկանության վարչության շենքը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հարձակումից մի քանի ժամ անց անդրադառնալով կատարվածին, հայտարարել է․ - «Պատասխանը շատ կոշտ է լինելու: Մենք պետք է տարբերակենք խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցներին ահաբեկիչներից»:

Ուկրաինական և ռուսական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատայինները արդեն իսկ մեկնել են Սլավյանսկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG