Մատչելիության հղումներ

logo-print

Նարեկ վարդապետ Բերբերյանը` Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ


Նարեկ վարդապետ Բերբերյան

Նարեկ վարդապետ Բերբերյան

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նարտի 31-ին Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Գսաճըգյանի, թեմի պատգամավորական ժողովը Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ Նարեկ վարդապետ Բերբերյանին:

Թեմական պատգամավորական ժողովի անդամներն իրենց գնահատանքն են հայտնել Տաթև արքեպիսկոպոսին` 1980 թվականից սկսյալ թեմում իրականացրած նվիրյալ ծառայության համար: Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը առաջնորդական պաշտոնը թողել է առողջական խնդիրների բերումով հանգստյան կոչվելու պատճառով:

Բրազիլիայի Հայոց թեմը հաստատվել է 1983 թվականին Վազգեն առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով: Թեմի տարածքում բնակվում են շուրջ 35 հազար հայեր: Թեմում գործում են երկու եկեղեցիներ` Սան Պաուլոյի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին` կառուցված 1948 թվականին, Օզասկոյի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին` կառուցված 1930-35 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG