Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում մեկնարկել է «հրաշալի քառյակի» զարգացման ծրագրի քննարկումը


Այսօր ժամը 11-ից Ծաղկաձորում մեկնարկել է ոչ իշխանական չորս ուժերի «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի քննարկումը:

Հանդիպմանը մասնակցում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հանդիպմանը չեն մասնակցում:

Հանդիպմանը ներկա է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Ծրագրում ասվում է, որ զեկույցով պետք է հանդես գա ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը, սակայն նա այստեղ չէ:


Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG