Մատչելիության հղումներ

Անկարան մերժում է Սենատի հանձնաժողովի ընդունած բանաձևը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի ԱԳՆ-ը պնդում է, թե ընդունելով Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ հանձնաժողովը դուրս է եկել իր իրավասության շրջանակից:

«Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մեծամասնության քվեով ընդունելով հապշտապ և անձեռնհասորեն պատրաստված բանաձևի նախագիծը (Սենատի թիվ 410 բանաձև), գործել է իր լիազորությունների, իրավասության և պատասխանատվության շրջանակից դուրս», - ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մերժում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ամերիկյան Սենատի հանձնաժողովի կողմից՝ դա որակելով «քաղաքական շահարկում, որը աղավաղում է պատմությունը և օրենքը», և դատապարտում «նրանց, ովքեր առաջնորդել են այս կանխակալ նախաձեռնությունը, որը զուրկ է որևէ իրավական հիմքից»:

Պաշտոնական Անկարան վստահեցնում է, թե հայ - թուրքական երկխոսության միջոցով «Առաջին աշխարհամարտի մարդկային մեծ տառապանքների ընթացքում տեղի ունեցած 1915 թվականի ողբերգական իրադարձությունների արդար հիշողության հասնելու» հնարավորությունը «ուսումնասիրվում է մանրակրկիտ կերպով և իր բոլոր չափումներով»: «Այդ համատեքստում, Պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, որն արտացոլված է նաև թուրք - հայկական արձանագրություններում, դեռևս մնում է օրակարգում», - հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Անկարան Միացյալ Նահանգների Կոնգրեսին խորհուրդ է տալիս ջանքերն ուղղել «ներկայիս հանգամանքներում առավել քան երբևէ կարևոր» ամերիկա - թուրքական «պատմական դաշինքի և գործընկերության ամրապնդմանը»՝ երկկողմ կապերը վնասելու փոխարեն, և կանխել այս և նման այլ բանաձևերի նախագծերի հետագա առաջխաղացումը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG