Մատչելիության հղումներ

Ղարաբաղը որպես պետություն էր նշվել թուրքական կայքում


Լեռնային Ղարաբաղի դրոշը

Լեռնային Ղարաբաղի դրոշը

Թուրքական Fuar Tour զբոսաշրջային ընկերության կայքէջի՝ վիզաներին վերաբերող տեղեկատվության բաժնում ներկայացված աշխարհի պետությունների ցանկում ընդգրկված է եղել նաև Լեռնային Ղարաբաղը (Dağlık Karabağ Cumhuriyeti - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)՝ որպես երկիր, ուր կատարվում են տուրիստական ուղևորություններ:

Day.az-ի խմբագրությունը այդ կապակցությամբ անգլերեն նամակի տեքստ է հրապարակել, որը ադրբեջանական ինտերնետային պարբերականի ընթերցողները էլեկտրոնային փոստով հղել են թուրքական կայքի ղեկավարությանը, վերջինն էլ արձագանքել է բողոքներին, ներողություն խնդրել և հանել Ղարաբաղը ցանկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG