Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի և կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ձևավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ներկա են եղել նաև խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են նախագահի հետ հանդիպմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՅ Դաշնակցությունից (ՀՅԴ) Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ-ի ղեկավար, միաժամանակ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը:

Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունից (ՕԵԿ) հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG