Մատչելիության հղումներ

Հանդիպել են ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» առաջնորդները


Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, Երևան, 10-ը ապրիլի, 2014թ․

Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, Երևան, 10-ը ապրիլի, 2014թ․

Երեկ կայացել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երեկ կուսակցությունների համատեղ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG