Մատչելիության հղումներ

logo-print

Մահացու միջադեպեր Ադրբեջանի բանակում


Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի բանակի «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամասերից մեկում զոհվել է զինվոր Էլվին Բազիրլին, այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, որը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, զինվորը ինքն իրեն վիրավորել է ինքնաձիգից արձակած կրակոցով՝ զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով, և մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ադրբեջանական նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նախիջևանում տեղակայված զորամասում էլ կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ենթասպա Սամիր Ալեքբերովը, պատճառները դեռևս պարզված չեն:

Փաստերի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել, իրականացվում է քննություն:

Երկու օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին երկրի ռազմաօդային ուժերի գնդապետ-լեյտենանտի՝ նույնպես կախվելու միջոցով ինքնասպանության, իսկ ապրիլի 7-ին՝ «ճակատային գոտում» տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ շարքայինը կրակել էր ծառայակցի և զորամասի հրամանատարի տեղակալի վրա՝ սպանելով զինվորին և ծանր վիրավորելով սպային:

Անցած երկուշաբթի օրը մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում, որտեղ ականի պայթյունի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել վեց ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական վարկածով՝ պայթել է հակատանկային ական՝ տեղում իրականացվող հողային աշխատանքների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG