Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին


Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին, ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության: Այդ մասին Facebook-ում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ադրբեջանական տարածքում էր հայտնվել և գերեվարվել այս տարվա մարտի 7-ին: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետի վկայությամբ՝ անհետանալուց առաջ Խոջոյանը եղել էր գյուղի արոտավայրում և հավանաբար թանձր մառախուղի պատճառով մոլորվել էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG