Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն կհանդիպի նախագահի հետ՝ «երկրում էական փոփոխությունների օրակարգով»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) նախագահականից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

«ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ-ի մոտեցումները: ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին: ԲՀԿ-ն տեղեկացնում է նաև, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ-ի օրակարգում չկա», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG