Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա


Ապրիլի 10-ին, ապրիլի 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 10-14-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 10-ին, ապրիլի 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG