Մատչելիության հղումներ

Հայաստանյան պատվիրակությանը հրավեր ուղարկած պաշտոնյան տարակուսում է


ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին չգիտի, թե հայկական պատվիրակությունն ինչո՞ւ չի կարողացել մասնակցել ապրիլի 7-ին Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին, և սա այն դեպքում, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել էր անձամբ Սինայսկիից:

Այսօր Երևանում կայացավ ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի 40-րդ նիստը, որին հաջորդեց մամուլի ասուլիս և որի ժամանակ էլ փորձեցինք գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկիից ճշտել, թե ադրբեջանական կողմը ինչո՞ւ է արգելել հայկական պատվիրակությանը մասնակցել Բաքվի միջոցառմանը:

«Կարող եմ ասել, որ արգելման մասին ես ոչինչ չգիտեմ: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի արգելել»,- պատասխանեց Սինայսկին՝ հավելելով․ - ««ԱՊՀ ձևաչափում որոշակի կարգ կա: ԱՊՀ աշխատանքային մարմինների կանոնակարգի համաձայն, կոմիտեի պլանայիին նիստի նախապատրաստումը ընթանում էր գոյություն ունեցող նորմատիվայաին բազայի հիման վրա, բայց յուրաքանչյորր աշխատանքում լինում են ինչ-որ անհարթություններ, խաթարումներ: Նման մի տեխնիկական խաթարում տեղի ունեցավ այդ դեպքում: Աշխատանաքային մարմիններում ներկայացված բոլոր պետությունները հնարավորություն ունեն հետագայում միանալ ընդունված որոշումներին: Սա ԱՊՀ ձևաչափում սովորական գործելակերպ է»:

Ճշգրտող հարցին, թե, այնուամեայնիվ, ինչո՞՞ հայկական կողմը չի մասնակցել Բաքվի միջոցառմանը և ինչո՞ւ է տեխնիկական խաթարումը առնչվել հենց հայկական պատվիրակությանը, Ալեքսանդր Սինայսկին արձագանքեց․ - «Չեմ կարող պատասխանել հայկական պատվիրակության փոխարեն: Իսկ թե ինչու է առնչվել հենց հայկական պատվիրակությանը, դա առանձին հարց է: Կրկնում եմ՝ դա սովորական տեխնիկական խաթարում էր»:

Տեղի ունեցած վերաբերյալ ապրիլի 7-ին տարածվել էր Հայաստանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը, որով հայկական կողմը փաստորեն մեղադրում է Ադրբեջանին՝ Հայաստանի պատվիրակության Բաքու ժամանումը խոչընդոտելու համար:

«Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 7-ին: Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագրգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել», - կարդում ենք այդ հայտարարությունում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG