Մատչելիության հղումներ

Նախագահը ավարտեց այցը Թուրքմենստան


Սերժ Սարգսյան և Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Աշգաբատ, 8-ը ապրիլի, 2014թ․

Սերժ Սարգսյան և Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Աշգաբատ, 8-ը ապրիլի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է երկու երկրների մշակույթի գործիչների համերգը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG