Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում նստացույց հայտարարած «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին րոպեներ առաջ մոտեցավ հրաժարական տված վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ:

Տիգրան Սարգսյանը երկխոսության հրավիրեց ակտիվիստներին, կոչ արեց համագործակցել պարտադիր կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները լրամշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ, ներկայացնել իրենց առաջարկները:

Ակտիվիստները, սակայն, բացասաբար արձագանքեցին նրա հրավերին:

Բարձրախոսով կարճ ելույթից հետո Տիգրան Սարգսյանը հեռացավ՝ վստահեցնելով, որ իրենց առաջարկները մնում են ուժի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG