Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ԳՇ պետը շփման գծում է


Սպաների խումբը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի գլխավորությամբ, գտնվում է «ռազմաճակատի գծում», հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ այցելության նպատակն է ստուգել շփման գծում տեղակայված ստորաբաժանումների մարտունակությունը, պաշտպանության հուսալիությունը, նյութատեխնիկական ապահովվածությունը, ռազմամթերքով, զինտեխնիկայով հագեցածությունը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, սոցիալական պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG