Մատչելիության հղումներ

ԱԱԽ քարտուղարը շարունակում է հանդիպումները Մոսկվայում


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ - ռուսական համագործակցության խորացման հարցերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում հայ - ռուսական գործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Բաղդասարյանը Ռոգոզինին հրավիրել է այցելել Հայաստան, հրավերը ընդունվել է:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Մոսկվայում հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ, որի ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում հայ - ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք՝ նախօրեին Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG