Մատչելիության հղումներ

logo-print
Սահմանադրական դատարանի որոշումից հետո մի իրավիճակ է ստեղծվել, երբ գործատուն հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմում աշխատողն է, մյուս կողմում՝ հարկային տեսուչը:

Աշխատակիցներից շատերը պահանջում են իրենցից գումարներ չպահել՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն ոչ ոք իրավունք չունի տնօրինել իրենց միջոցները առանց համաձայնության:

Մյուս կողմից, պետական գերատեսչությունները սպառնում են տուգանել գործատունին՝ պահումներ չանելու դեպքում: Անելանելի վիճակում հայտնված գորատուներին օգնելու համար «Դ!եմ եմ» շարժումը վաղը կեսօրին բողոքի ակցիա է անցկացնելու Ֆինանսների նախարարության դիմաց՝ պահանջելով անջատել հաշվետվության ձևի ինքնաշխատ դաշտը, որտեսզի համակարգը թույլ տա պահումներ չկատարել աշխատողից, եթե նա այդ ցանկությունը չունի:

«Պետք է համապատասխան գերատեսչությունները իրենց ծրագրային փաթեթներում կատարեն անհրաժեշտ փոփոխությունը, որ ես կարողանամ իմ կամարտահայտության իրավունքը իրացնեմ», - այսօր «Դ!եմ եմ» շարժման հրավիրած ասուլիսում ասաց բանախոսներից մեկը:

«Սա տեխնիկական հարց է, որը անհապաղ պետք է լուծվի: Հակառակ դեպքում գործատուները հայտնվելու են անհարմար իրավիճակում», - հավելեց մեկ այլ բանախոս:

«Գործատուները պետք է հնարավորություն ունենան ճիշտ հաշվետվություններ ներկայացնել Պետեկամուտների կոմիտե», - ասում են «Դ!եմ եմ» շարժման անդամներն ու հավելում, որ նաև պահանջելու են անհապաղ իրավական ակտ ընդունել, որով հետ կվերադարձվեն մինչև օրս առանց աշխատակցի համաձայնության կամուրջ հաշվին փոխանցված կամ ուղղակի պահված գումարները:

Այս հարցերի պատասխանները շարժման անդամներն ակնկալում են ստանալ հենց բեղոքի ակցիայի ընթացքում, հակառակ դեպքում նրանք երթով կշարժվեն դեպի Պետեկամուտների կոմիտե, իսկ հետագայում նաև կդիմեն քաղաքացիական անհնազանդության․ - «Կփորձենք բոլոր հնարավոր միջոցները, բոլոր հնարավոր ճանապարհները սպառած համարել, դրանից հետո հանրային անհնազանդությունների ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»:
XS
SM
MD
LG