Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հարձակման է ենթարկվել


Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր հարձակման է ենթարկվել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի խորհրդարանի շենքում անհայտ անձը բռունցքներով հարվածներ է հասցրել Քըլըչդարօղլուին, վերջինս վայր է ընկել, կոտրվել է նրա ակնոցը:

Ոստիկանները ձերբակալել են հարվածողին, իսկ Քըլըչդարօղլուն միջադեպից հետո նախ ուղղվել է իր գրասենյակը, ապա ավելի ուշ ելույթ ունեցել խորհրդարանում:

Ընդդիմադիր գործչին հարվածող անձի ինքնությունը պարզվել է՝ նա Անկարայում բնակվող 28-ամյա էրզրումցի Օրհան Օվենն է՝ նախկինում դատված զինված և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար, ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցությանը հարող «Ալփարեն օջախլարը» կազմակերպության անդամ, փոխանցում է ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվական գործակալությունների հաղորդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG