Մատչելիության հղումներ

Շփման գծում ականի պայթյունից 3 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, 6-ը՝ վիրավորվել


Երեկ ուշ երեկոյան հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում ականի պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ վեց ադրբեջանցի զինծառայող:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվածներից մեկը ադրբեջանական բանակի կապիտան Ջեյհուն Օրուջալիևն է, մյուս երկուսը՝ զինվորներ Սեյֆադին Քերիմովը և Նովրուզ Աբդուլաևը, շարքայիններ են նաև բոլոր վիրավորվածները: Վիրավորներից երկուսին ուղղաթիռով տեղափոխել են Բաքու՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ:

Ներկայումս դեպքի վայրում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Պատահարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, որի քննությունը վարում է զինդատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG