Մատչելիության հղումներ

Խարկովում շուրջ 70 «անջատողականներ» են կալանավորվել


Ռուսամետ ցուցարարները և ուկրաինացի ոստիկանները Խարկովի շրջանային վարչակազմի շենքի դիմաց, 8-ը ապրիլի, 2014թ․
Ռուսամետ ցուցարարները և ուկրաինացի ոստիկանները Խարկովի շրջանային վարչակազմի շենքի դիմաց, 8-ը ապրիլի, 2014թ․
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ շուրջ յոթ տասնյակ «անջատողականներ» են կալանավորվել Խարկովում տեղական վարչակազմի շենքը այն գրաված ռուսամետ ակտիվիստներից ազատելու «հակաահաբեկչական» գործողության ընթացքում:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարությունը զգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին՝ դադարեցնել մարտական գործողությունները երկրի ներսում, որոնց հետևանքով կարող է «քաղաքացիական պատերազմ» բռնկվել:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են առաջիկա տասնօրյակում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցը:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը և վարչապետը երկրի արևելքում ռուսամետ ցուցարարների կողմից վարչական շենքերի գրավման համար մեղադրել են Ռուսաստանին:

Դոնեցկի շրջանային վարչակազմի շենքը գրաված ռուսամետ ակտիվիստները հռչակել են ինքնիշխան «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» և պաշտոնական Մոսկվային կոչ արել «ժամանակավոր խաղաղարար զորակազմ» ուղարկել:

Ռուսաստանի հետ փաստացի ամեն տեսակի համագործակցությունը դադարեցնելուց մեկ շաբաթ անց ՆԱՏՕ-ն հայտարարել է իր կենտրոնակայան մուտքը ռուսաստանցի պաշտոնյաների համար սահմանափակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG