Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ


Հայաստանի տարածքում ապրիլի 8-ին, ապրիլի 10-ին, ապրիլի 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ին կբարձրանա 3-4, ապրիլի 9-ին կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 10-ին նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 8-ին, ապրիլի 10-ին, ապրիլի 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, ապրիլի 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG