Մատչելիության հղումներ

Արդյո՞ք հայաստանցիներին կհրապուրի ՌԴ քաղաքացիության տրամադրման նոր կարգը


Հայաստանցի միգրանտները մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու

Հայաստանցի միգրանտները մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու

Անցած մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը մեկը մյուսի հետևից միգրացիոն ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ է ընդունել՝ մի կողմից խստացնելով միգրանտների մուտքը Ռուսաստանի տարածք, մյուս կողմից՝ հեշտացնելով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգը:

Այսուհետ ՌԴ քաղաքացիություն կարելի է 3 ամսում ստանալ՝ ռուսաց լեզվի բավարար գիտելիք ունենալու դեպքում: Պետդուման ընդունել է օրենքը։

Միգրացիոն փորձագետ Ռուբեն Եգանյանը գտնում է, որ այս նոր օրենքով հայաստանցի ցանկացած թոշակառու ով ապրել է ԽՍՀՄ տարածքում, նաև շատ թե քիչ ռուսերենի է տիրապետում, տեսականորեն կարող է դառնալ ՌԴ քաղաքացի ու ստանալ մի քանի անգամ ավելի բարձր կենսաթոշակ: Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գլխավոր պայմաններից մեկն էլ այն է, որ դիմողը հրաժարվելու է իր երկրի քաղաքացիությունից։ 220 հազար հայաստանցի՝ այն միգրանտները, ովքեր հայտնվել են Ռուսաստանի միգրացիոն ծառայության «սև ցուցակում», նրանց մուտքն արգելվել է Ռուսաստանի տարածք, կարող են հեշտացված կարգով ստանալ քաղաքացիություն ու շարունակել աշխատել Ռուսաստանում։

Այսօր, երբ կարելի ասել բավականին լուրջ վտանգ կա, որ ռուսական կողմի այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում հազարավոր հայաստանցիներ կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ու արդեն մշտական բնակություն հաստատել ՌԴ տարածքում, ի՞նչ են անելու Հայաստանի իշխանությունները:

«Հիմա մեր պետությունն էլ պետք է փորձի հասկանալ՝ իսկ արդյո՞ք այս իրավիճակը մեր ազգային շահերից է բխում, որ տարեկան բնակչության մեկ տոկոսը մեկնում է ու չի վերադառնում», - հարցնում է փորձագետը:
XS
SM
MD
LG